Գյումրիում 56-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 56-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. ապրիլի 17-ին՝ ժամը 21:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված1962 թվականին: Փաստի առթիվ 2019թ. ապրիլի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 56-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Նախնական տվյալներով՝ տուժողը նշված մարմնական վնասվածքներն ստացել է ընկերոջ տանը՝ հյուրընկալության ժամանակ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գյումրի քաղաքի՝ 1964թ. ծնված բնակիչը: Վերջինս 2019թ. ապրիլի 18-ին ձերբակալվել է՝ ընկերոջը դանակահարելու կասկածանքով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: |
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
99Երեկ, 23:0636 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
121Երեկ, 18:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
187Երեկ, 16:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
108Երեկ, 14:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
96Երեկ, 13:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
206Երեկ, 12:00