Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

«Խնդիրը Քաղաքացու տոնը չէ». Գոհար Աբաջյան

184
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 00:35
«Խնդիրը Քաղաքացու տոնը չէ». Գոհար Աբաջյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն օրը, երբ մենք կդադարենք գլխավոր տոնածառի կամ որևէ տոն նշելու համար հատկացված փողերը ֆեյսբուքում ուղղել որևէ նեղ կարիք ժամանակավոր հոգալու, կունենանք մի հասարակություն, որտեղ տոները տոնվում են, կառավարության՝ աղքատության հաղթահարմանն ուղղված մեխանիզմները քննարկվում են, քննադատվում և արդյունավետ իրականացվում: Ու խնդիրը բնավ Քաղաքացու տոնը չէ: Խնդիրը մտածելակերպի հաղթահարումն է:

Մտածելակերպ, որտեղ արդյունավետ լուծումների քննարկումները պարտվում են պաթոսին, գործազրկության հաղթահարման մեխանիզմները՝ բարեգործությանը, ցածր վարձատրվող աշխատանքը՝ մուրացկանությանը, տոները՝ մեռելոցներին»: