Երևան`   +35 °C
Այսօր`   Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.

«Պետք չի շտապել և նախապես ԱԱԾ-ին «խարույկ հանել»». Սարգիս Միքայելյան

214
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 02:30
«Պետք չի շտապել և նախապես ԱԱԾ-ին «խարույկ հանել»». Սարգիս Միքայելյան

Վերլուծող Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ, ես երբեք առանձնապես չեմ համակրել Սանասարյան Դավիթին՝ որպես քաղգործիչ, հաճախ տարբեր բաներ իր հրապարակային գործունեությունում ինձ անտանելի են թվացել...: Բայց դա կապ չունի, և ես միշտ համարել եմ, որ նա ազնիվ մարդ է: Ես հիմա էլ եմ համարում, որ նա ազնիվ մարդ է և անկեղծորեն նվիրված իդեաներին և իդեալներին: Եվ հիմա շատ դժվար կլինի ինձ համոզել, որ նա ինչ-որ կոռուպցիոն բանում խառն է: Մի տեսակ «չի կպնում» իմ ընկալմամբ՝ Դավիթը՝ կոռուպցիոներ և կամ չարաշահող...

Բայց ավելի դժվարությամբ եմ պատկերացնում, որ այսօր ԱԱԾ-ն կբռներ ու հենց այնպես, հավեսի համար կամ չգիտես՝ ինչ «սարքելու» համար մեղադրանք կառաջադրեր Դավիթին: Մի մարդու, որ պետական կարևորագույն ծառայություններից մեկի ղեկավարն է, որը նաև աչքի ընկնող գործիչ է եղել հեղափոխության ժամանակ, որը վայելում է շատ շատերի անվերապահ աջակցությունը: Այդ թվում՝ քաղաքական ամենաբարձր էշելոններում է վայելում աջակցություն: Նաև ունի իրեն հավատացողների հսկայական «բանակ»:
Եվ հետևաբար՝ նա «բոլոր կողմերից պաշտպանված է», ինչպես ասում են:
Իսկ ԱԱԾ-ն ոչ ջրիկ կառույց է, ոչ էլ «ինքնասպան» մարդկանց խումբ, որ առանց լուրջ հիմքերի Դավիթի նման մեկին մեղադրանք առաջադրի, հետևաբար՝ մի լուրջ հիմք պետք է ունենան:
ՖԲ-ում ասվում է, որ, գուցե, Դավիթի գլխին սարքվել է իր իսկ ենթակաների կողմից: Իրոք, շատ հնարավոր է: Նրա գլխին, գուցե, հեշտորեն կսարքվեր իր իսկ ղեկավարած համակարգի ավելի հին «գայլերի» կողմից, եթե հաշվի առնենք նրա ազնիվ «միամտությունը»: Ես էլ չեմ կարողանում հանգիստ հավատալ էդ մարդու անազնվությանը:
Բայց, կարծում եմ, ամեն ինչ կպարզվի: Պետք չի շտապել և նախապես ԱԱԾ-ին «խարույկ հանել»: Հիշեցնեմ նաև, համենայնդեպս, որ հետհեղափոխական Հայաստանում ԱԱԾ-ն ամենալավ աշխատող կառույցի տպավորությունն է թողնում: Դեռևս»: