Երևան`   +35 °C
Այսօր`   Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.

«Եթե Սանասարյանը ճիշտ է, ապա ստացվում է՝ կոռուպցիոն հետաքրքրություններ ունեն ԱԱԾ պետն ու Առողջապահության նախարարը». Սուրեն Սուրենյանց

184
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 23:40
«Եթե Սանասարյանը ճիշտ է, ապա ստացվում է՝ կոռուպցիոն հետաքրքրություններ ունեն ԱԱԾ պետն ու Առողջապահության նախարարը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է կատարվել իրականում: «Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի». սա է Դավիթ Սանասարյանի հայտարարության մեխը: Սանասարյանը փաստորեն ակնարկում է, որ ԱԱԾ-ն իր «գլխին սարքում» է, այլ խոսքով՝ նոր Հայաստանն ապրում է հին կանոններով: ԱԱԾ հաղորդագրությունն ու Սանասարյանի հայտարարությունը միանգամայն նոր իրավիճակ են ստեղծում, որոնք պահանջում են ոչ միայն իրավական, այլ նաև՝ քաղաքական լուծումներ:
Եթե Սանասարյանը ճիշտ է, ապա ստացվում է՝ կոռուպցիոն հետաքրքրություններ ունեն այլք, օինակ՝ ԱԱԾ պետն ու Առողջապահության նախարարը ու պետք է բարձրացվի նրանց իրավական ու քաղաքական պատասխանատվության հարցը: Այս դեպքում՝ վարչապետի քաղաքական գնահատականներն ու կադրային լուծումներն անհրաժեշտ են՝ ներիշխանական գզվռտոցը կանխելու համար:
Եթե ԱԱԾ քննությունն օբյեկտիվ է, ապա ստիպված ենք արձանագրել, որ Սանասարյանի դեմքով, հեղափոխության հարթակն անգամ մեկ տարի չդիմացավ կոռուպցիայի գայթակղությանը»: