Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ծառուկյանը դեռ այն զգացողության մեջ է, թե իրեն ամեն ինչ կարելի է»․ Լևոն Բարսեղյան

1012
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 17:20
«Ծառուկյանը դեռ այն զգացողության մեջ է, թե իրեն ամեն ինչ կարելի է»․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտեցող ԱԺ ընտրությունների մասին, շատ համառոտ․ «...այ տղա ջան, էլ բանուգործ չունե՞ս...»: Այսպես խոսեց Ծառուկյանն իրեն քննադատած պատգամավորի հասցեին, բոլոր նախադասություններում նրան հեռակա դիմեց դու-ով: Սա եղավ երկու օր անց այն բանից, երբ պատգամավորներից մեկը մյուսին ամբիոնից դիմելով պահանջեց չխանգարել ելույթը և պահանջեց իրեն Դուք-ով դիմել: Դա, հավանաբար, անհասկանալի է մնացել Ծառուկյանին, կամ չի իմացել, որ պատգամավորի մասին հրապարակավ և հեռակա ու հրապարակավ հարկավոր է խոսել Դուք-ով: Ի՞նչ է նշանակում սա՝ իմ համեստ կարծիքով: Ծառուկյանն առաջվա հնազանդ կոմֆորտում չէ այլևս, բայցև դեռ այն զգացողության մեջ է, թե իրեն ամեն ինչ կարելի է, ինչ չի արգելում սերժիկը: Հասկանալի է՝ Նիկոլը սերժիկին չի փոխարինում, այսինքն ինքն ազատ է՝ էլ դու սուս, հոկտեմբերի 2-ի բալետը մտքներս: Չի բացառվում, որ խորքում այլ դժգոհություններ կան, որոնք շուտով կերևան կամ կբացվեն: Որպես միջնաժամկետ հետևանք կարող է ստացվել այնպես, որ շատերը և պատգամավորներից և հայաստանյաց բազմազգ ժողովրդից կսկսեն իր և այլ պատգամավորների մասին և իրենց հետ դու-ով խոսել: Լավ կլինի, որ այդպես չլինի, իհարկե, բայց դե անհետևանք ոչինչ չկա բնության մեջ»։