Երևան`   +25 °C
Այսօր`   Կիրակի, 26 մայիսի, 2019 թ.

«Գևորգ Պետրոսյանի տխրահռչակ նախագիծն ամբողջությամբ Ծառուկյանի շահերի սպասարկմանն էր միտված»․ Սուրեն Սահակյան

287
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 06:15
«Գևորգ Պետրոսյանի տխրահռչակ նախագիծն ամբողջությամբ Ծառուկյանի շահերի սպասարկմանն էր միտված»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զգացե՞լ եք՝ ոնց են ԲՀԿ որոշ պատգամավորներ ակտիվանում հենց գործը հասնում ա Ծառուկյանի ձեռնարկություններում օրինականության ստուգմանը։ Մի իրավապաշտպան են դառնում, մի ասլան, մի բիզնեսին բիրտ ու ճնշող պետությունից պաշտպաններ։ Մինչդեռ այլ հարցերում կոնսենսուսների կազմ ու պատրաստ՝ ոնց շեֆերը հրամայեն, կազմ ու պատրաստ՝ Սերժին էլ ընտրելու։ Հանրային շա՞հ։ Չէ, չենք լսել նման բան։ Նույնիսկ առաջին հայացքից հանրային, աշխատավորների լավագույն շահն սպասարկելուն միտված «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխությունների տխրահռչակ Գևորգ Պետրոսյանի նախագիծն ամբողջությամբ Ծառուկյան անձ-գործարարի շահերի սպասարկմանն էր միտված։ Ըստ էության՝ կուսակցությունը մի մինի բիզնես-կայսրության շահերի սպասարկմամբ զբաղվող թիմ ա, ձեռի հետ էլ այլ՝ ավելի հանրային հարցեր ա լուծում, եթե դա կարող ա «ձայն բերել»՝ նշված բիզնես-կայսրության շահերն ավելի լավ սպասարկելու համար։ Ամենաարդիականներից ա «Կուսակցությունների մասին» ու Ընտրական օրենսգրքերում նենց մեխանիզմներ մշակելու հարցը, որ նման երևույթները մեր պետական կյանքից բացառվեն, պետական կառավարման համակարգն ու խոշոր կապիտալը հստակ տարաբաժանում ունենան»։