Երևան`   +35 °C
Այսօր`   Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.

«Հարցս ուղղում եմ վարչապետին»․ Լուսինե Հարոյան

185
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 04:30
«Հարցս ուղղում եմ վարչապետին»․ Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարտադիր զինվորական ծառայութունից «առողջական հիմքով» ազատվել են Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, որ ԱԺ-ում պարտադիր զինծառայության մասին օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ կոչ էր անում չկասկածել իր «դուխի» վրա: Համոզված եմ, որ շատ նորահայտ «դուխավիկներ» էլ չեն ծառայել: Արարատ Միրզոյանն էլ դեռ տարկետման մեջ է, փաստորեն: Հարցս ուղղում եմ վարչապետին.
-Որքան ինձ հայտնի է՝ առողջության հիմքով ազատվելու համար պետք է շատ լուրջ առողջական խնդիրներ ունենալ, ուրեմն որքանո՞վ է ճիշտ նման լուրջ խնդիրներ ունեցող տղաների ուսերին դնել նման գերպատասխանատու և գերլարվածություն պահանջող աշխատանք, ինչպիսին պետության կառավարումն է, երկրորդ, եթե առողջական խնդիրներն այնքան էլ լուրջ չեն և նրանք ուղղակի սպրդել են ծառայությունից, որքանո՞վ է իրավական և բարոյական պետության ղեկը հանձել դասալիքներին, որոնք փաստացի շատ հեռու են պետության հանդեպ պարտքի գիտակցումից: Պարոն Արարատ Միրզոյան, իսկը ժամանակն է, որ ձեր պարտքը կատարեք պետության և ժողովրդի առջև և դրանով իսկ օրինակ ծառայեք ձեր թիմակիցներին, որոնց ճնշող մեծամասնությունը զարմանալի օրինաչափությամբ պարտադիր զինծառայությունից խուսափել է»։