Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2019 թ.

«Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չի». Գ. Ծառուկյան

86
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 12:35
«Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չի». Գ. Ծառուկյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի այսօրվա ելույթին, ասել է․ «Ամենակարևորը դատարկ-դատարկ խոսալը չի․ ժողովուրդն այսօր սպասում ա գործի, փոփոխությունների՝ տնտեսական, առօրյայում, գործունեության, ներդրման․․․ Իրական կյանքում ոչ մի բան չի արել, տասը տարի աշխատել ա «Հայկական ժամանակ» թերթում՝ որպես հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են, էդ մարդն իրավո՞ւնք ունի Ծառուկյանի անունը գոնե ասելու․․․ Նա համեմատական կարգով պիտի նայի՝ ում մասին ա խոսում, ինքն ինչ ա արել, Ծառուկյանն ինչ ա արել․․․»։