Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2019 թ.

«Եկեք ամեն ինչը չկապենք ՝ «ռապիսկանը» չկա, խլացուցիչը չկա, էս չկա, էն չկա․․․»․ Նիկոլ Փաշինյանը՝ Զեյնալյանին

97
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 12:20
«Եկեք ամեն ինչը չկապենք ՝ «ռապիսկանը» չկա, խլացուցիչը չկա, էս չկա, էն չկա․․․»․ Նիկոլ Փաշինյանը՝ Զեյնալյանին

«Ի՞նչ է նշանակում ՔԿՀ-ներում կան կալանավորներ, որոնց հանձունքը չի ստուգվում, կարա՞ք բացատրեք, և այդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակում է աշխատե՞լ»,- Կառավարության նիստի ժամանակ դիմելով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ իրեն այդպիսի փաստ հայտնի չէ․ «Հանձնարարված է, որ բոլորի հանձունքը ստուգվի։ Որևէ մեկի խուցի այսպես կոչված՝ «волчок»-ը (կերակրադուռ) բաց չի, որևէ մեկն արտոնյալ չի, որ նրա խուցը չստուգվի և խուզարկվի․․․ Պարբերաբար հայտնաբերում են որոշ իրեր, երբեմն նաև հեռախոսներ են հայտնաբերվում»,- ասաց նախարարը։

Վարչապետն այդ խոսքի վրա դիտարկում արեց՝ ասելով, որ հայտնաբերելուց առաջ պետք է դրանց ներս մտնելու ճանապարհները փակել, քանի որ շատ անգամ հայտնաբերում են և վերադարձնում տիրոջը, և այսպես շարունակ։ «Այսօր Հայաստանում բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են հենց քրեակատարողական հիմնարկներից, հենց այդ կապի միջոցների օգտագործմամբ»,- նշեց Փաշինյանը։

Ա․ Զեյնալյանն էլ պատճառաբանեց, որ այդ ամենի պատճառը կոռուպցիան է, ինչը պայմանավորված է աշխատողների ցածր աշխատավարձով։ «Հաշվի առնելով, որ ստուգման սարքավորումներով հիմնարկները հագեցված չեն կամ շարքից դուրս եկած են, և այն հանգամանքը, որ ՔԿՀ-ների ծառայողական աշխատավարձերը ցածր են, դրանք ինքնին կոռուպցիոն ռիսկեր են և մենք մտածում ենք, որ լավագույն տարբերակը խլացնելն է և պետք է ամեն ՔԿՀ-ում այդպիսի խլացնող մեխանիզմ դրվի, որովհետև այդ հեռախոսներով դատապարտյալները մասնակցում են նաև սպորտային ազարտային խաղերին»։

Արձագանքելով Զեյնալյանին՝ վարչապետն ասաց․ «Ես գիտեմ մի բան՝ առանց ՔԿՀ-ների աշխատողների աջակցության դա հնարավոր չի իրականացնել, եկեք ամեն ինչը չկապենք՝ «ռապիսկանը» չկա, խլացուցիչը չկա, էս չկա, էն չկա․․․»։

Նախարարը նշեց, որ բազմաթիվ քրեական գործեր են հարուցված այդ ուղղությամբ, բայց կոռուպցիոն ռիսկերն էլ պետք է նվազեցնել, ինչին Ն․ Փաշինյանը դարձյալ հակադարձեց՝ ասելով․ «Կոռուպցոին ռիսկերի ամենալավ ճանապարհը կոռոպցիոներներին համակարգից հանելը և իրենց գործերին ուղարկելն է»։