Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2019 թ.

Ջանջուղազյանի պաշտոնանկությանը կողմ քվեարկեց միայն խորհրդարանական ընդդիմությունը

87
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 11:50
Ջանջուղազյանի պաշտոնանկությանը կողմ քվեարկեց միայն խորհրդարանական ընդդիմությունը

ԱԺ-ն չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու մասին։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 41 կողմ, 67 դեմ:

«Կարծում եմ՝ պարոն Ջանջուղազյանը պետք է այստեղ նստած լիներ ու նրա չգալը նույնպես վերաբերմունք է ԱԺ-ին: Ամբողջ քննարկումը, պահվածքը, և այն ինչ եղավ երեկ, շարունակում ենք պնդել մեր որոշումը. սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ խորհրդարանական կառավարմանը հավակնող երկրում չի կարելի այդպես վարվել: Պնդում ենք պարոն Ջանջուղազյանի պաշտոնանկությունը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

ԲՀԿ-ն ևս հայտարարեց, որ միանում է ԼՀԿ-ի նախագծին:

Ավելի վաղ Մարուքյանը հայտարարել էր, որ Կառավարության կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ կառավարությանն ուղղված հարցապնդմանը Ֆինանսների նախարարը «վիրավորական պատասխաններ» է տվել։ Մարուքյանի խոսքով՝ մի քանի տարբեր հարցերին տրվել են նույնաբովանդակ պատասխաններ։