Երևան`   +37 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

«Քաղաքապետարանը որոշեց «Կամազ» գնել, որը, որոշակի առումով, քմահաճույք է»․ ակցիա՝ կառավարության դիմաց

371
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 11:25
«Քաղաքապետարանը որոշեց «Կամազ» գնել, որը, որոշակի առումով, քմահաճույք է»․ ակցիա՝ կառավարության դիմաց

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ կառավարության դիմաց ակցիա են իրականացնում՝ կոչ անելով քաղաքապետին ձեռք բերել այնպիսի աղբատար մեքենաներ, որոնցով հնարավոր լինի շահագործումն իրականացնել և քաղաքն ազատել համատարած աղբից։ «Հոկտեմբեր-նոյեբեր ամսից քաղաքապետարանը բանակցում է Սանիթեքի հետ և ասում են, որ խնդրի լուծման տարբերակներ պետք է գտնեն։

Քաղաքապետարանը որոշեց ԿԱՄԱԶ գնել, որը, որոշակի առումով, քմահաճույք է․․․Խնդրի հետ կապված մեր հորդորները, կոչերը չլսեց, և հայտարարեց տեխնիկական պարամետրերով այնպիսի մրցույթ, որով կարող է հաղթել միայ ԿԱՄԱԶ մակնիշի մեքենան։ Որպեսզի մենք կարողանանք պահպանել օրինականությունը, դիմում ենք Ձեզ պարոն քաղաքապետ՝ փոխելու տեխնիկական բնութագրերը»,- ասաց Դ․ Խաժակյանը։

Մանրամասները Aysor.am-ի տեսանյութում։