Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2019 թ.

«Կոռուպցիոն բացահայտո՞ւմ, թե՞ գզվռտոց»․ Սուրեն Սուրենյանց

98
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 11:35
«Կոռուպցիոն բացահայտո՞ւմ, թե՞ գզվռտոց»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիոն բացահայտո՞ւմ, թե՞ գզվռտոց

Սոցցանցերում Դավիթ Սանասարյանի կողմնակիցները, ի պատասխան նրա շուրջ տարածվող լուրերի, տոտալ գրոհ են սկսել ԱԱԾ-ի դեմ, ինչը ենթադրում է, որ.
-Սանասարյանը հայտնի քրգործում իսկապես ունի կասկածյալի կարգավիճակ,
-Սանասարյանը համարում է, որ ինքը ոչ թե կոռուպցիոն սխեմայի մեջ է, այլ ներիշխանական ինտրիգի կամ ԱԱԾ կազմակերպած դավադրության զոհ,
-Սանասարյանը հաշտվել է այն մտքի հետ, որ ՊՎԾ պետի պաշտոնում իրեն հաշված օրեր են մնում:
Միայն բաց է մնում հիմնական հարցը՝ Սանասարյանը կապ ունի՞ կոռուպցիոն սկանդալի հետ, թե՞ նրա գլխին «սարքվում» է: Ու սա բնական վիճակ է մի երկրում, որտեղ կարևորագույն մի շարք պետական հիմնարկներ դուրս են ԱԺ վերահսկողությունից՝ թեև ֆորմալ առումով երկիրը խորհրդարանական է»: