Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Կառավարությունը թույլ է տալու Երևանին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով

346
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 01:50
Կառավարությունը թույլ է տալու Երևանին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղվա կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» հարցը, որով կառավարությունը թույլ է տալու Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով։

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:
Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը՝ աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս (փաստագրական տվյալները կցվում են):
Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, առաջարկվում է աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով»: