Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արայիկ Հարությունյանը՝ նախարարությունների օպտիմալացման և աշխատակիցների կրճատման մասին

251
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 01:25
Արայիկ Հարությունյանը՝ նախարարությունների օպտիմալացման և աշխատակիցների կրճատման մասին

«Դա օպտիմալացում չէ, այլ արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն և եթե խոսում ենք կառուցվածքային փոփոխությունների մասին, ապա մենք նախորդ ամիսների ընթացքում բազմաթիվ անգամ, օրինակ, ԿԳՆ-ի և Մշակույթի նախարարության միավորման անհրաժեշտության մասին ենք խոսել, որովհետև մեզ համար մշակութային քաղաքականության իրականացման մեջ կրթական բաղադրիչը շատ մեծ է և՝ հակառակը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադարձ կատարելով նախարարությունների օպտիմալացման հարցին:

Անդրադառնալով վերոնշյալ հաստատություններում աշխատակիցների կրճատումներին՝ նախարարը նշեց. «Մի շարք կրճատումներ կլինեն կրկնվող պաշտոնների դեպքում, այսինքն՝ նրանք աշխատանքային ռեզերվում կլինեն: Բացի այդ նաև մի շարք հիմնարկություններ կան, որոնց արդյունավետությունը բարձրացնելու համար վերակազմավորումներ են լինելու: Նախարարություններում այս փուլում լինելու է հիմնականում մեխանիկորեն միավորում, որտեղ կրկնվող նույն պաշտոնների դեպքում ավելի ցածր պաշտոններ կառաջարկվեն»,- ասել է նախարարը: