Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի շտաբի գլխավոր ղեկավարի հետ». Աշոտ Ասատրյան

312
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 02:05
«Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի շտաբի գլխավոր ղեկավարի հետ». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ դեսպանին հանդիպելուց հետո Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի շտաբի գլխավոր ղեկավարի հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ամեն գնով փորձում է նորանշանակ դեսպանի հետ հանդիպումը ներկայացնել խիստ ռազմական ուղղածության հանդիպում, սակայն տարածված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ դա ամենահասարակ ծանոթությունն է դեսպանի և նախարարի միջև:

Սակայն Հասանովի կաբինետային հանդիպումները այսքանով չեն սահմանափակվում և ադրբեջանցիների բանակցության վերջին՝ ռազմական ոլորտի, հույսը հանդիպում է ունեցել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Յան Բուրկսի հետ:

Հատկապես Մամեդյարովի հայտարարությունից հետո, թե իր հետ լեզու չգտնելու դեպքում հայկական կողմը կբանակցի Զաքիր Հասանովի հետ, նախարարը սկսեց ակտիվ հանդիպումներ իրականացնել, երևի փորձում է իրեն ապահովագրել միջազգային կառույցներով: Սակայն չի գիտակցում, որ նրանք իրեն չեն օգնելու, եթե չկարողանան օգնել ԱԳ նախարարին»: