Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Այդ քննադատությունն ուղղված է նաև վարչապետին». Դերենիկ Մալխասյան

332
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 00:20
«Այդ քննադատությունն ուղղված է նաև վարչապետին». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ն վարչապետին առընթեր կառույց է ու անմիջականորեն հաշվետու է վարչապետին։
Ուստի, եթե կարծիքներ են հնչում, որ այդ կառույցը իբր գործ է կարում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վրա, ապա այդ քննադատությունը ուղղված է ոչ միայն ԱԱԾ-ին։ Նման գործերի պարագայում հազիվ թե ԱԱԾ ղեկավարը զեկուցած չլինի իր անմիջական ղեկավարին, ղեկավարն էլ հազիվ թե գործի մանրամասներին ծանոթացած լինի միայն ԱԱԾ-ի խողովակով։
Նման իրավիճակներում կողմ եմ գործի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով ու ըստ այդմ հետևություններ անել»։