Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ովքե՞ր են փորձում Դավիթին հանել խաղից և ինչու՞». Գարեգին Միսկարյան

510
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 22:50
«Ովքե՞ր են փորձում Դավիթին հանել խաղից և ինչու՞». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սանասարյան Դավիթը իմ ընկերն է։ Լավն է, վատն է, սիրում է, չի սիրում, լավ է աշխատում, վատ է աշխատում, այս պահին չեմ ցանկանում անդրադառնալ այս ամենին։ Կա տեղեկություն, որ նա «հեմոդիալիզի» հետ կապված գործով անցնում է որպես կասկածյալ։ Հիմա չեմ խոսի հեմոդիալիզի պատմության մութ կողմերի մասին, չեմ խոսի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Արման Հովակիմյանի կապերի մասին, Արսենի զանգի մասին Վանեցյանին։ Չեմ խոսի նախկին մրցույթը անընդհատ բարձր գնով հաղթող ընկերության նկատմամբ նախարարի անթաքույց «հոգատար» վերաբերմունքի մասին։

Չգիտեմ, թե որքանով են Սանասարյանի ենթակաները առնչվում վերջին մրցույթում փաստացի հաղթած ընկերության հետ, բայց Դավիթին ճանաչելով՝ կասեմ, որ վստահ եմ, նա չէր կարող տեղյակ լինել կոռուպցիոն ռիսկերի մասին և թույլ տար, որ նրանք/ նա կատարեն/ի նման գործողություններ։

Հիմա այն մասին, թե ովքե՞ր են փորձում Դավիթին հանել խաղից և ինչու՞։ Բանն այն է, որ ՊՎԾ-ն լայն լիազորություններով օժտված կառույց է, որը վերահսկելու իրավասություն ունի նույնիսկ ԱԱԾ-ին (ոստիկանության ու ՊՆ-ի մասին էլ չեմ խոսում)։

Եթե ուշադիր լինենք, Պետական վերահսկաողկան ծառայությունը միակն է, որի ղեկավարը նախկիններից չէ (Վանեցյան, Տոնոյան, Օսիպյան, Ջանջուղազյան, Անանյան ու էլի շատերը) և, եթե ոչ բոլորի, ապա առնվազն շատ ու շատ «նախկինների» շահերից է բխում, որ դաշտում մնան իրենք՝ իրենցով։ Հաշվի առնելով Սանասարյանի նկատմամբ Փաշինյանի վստահությունն ու համակրանքը՝ պարզից էլ պարզ է, որ նման քայլի կարող էր գնալ միայն մեկը, ով եթե ոչ նույնքան վստահություն, ապա գոնե ում խոսքը ավելի մեծ կշիռ ունի Փաշինյանի մոտ։

Կարևոր է հասկանալ, որ Սանասարյանի դեպքում դատարանում ԱԱԾ-ի հաղթելու հավանականությունը չնչին է, որովհետև Սանասարյանի առնչությունը այդ գործին «հիմնավորվում» է միայն մեկ անձի ՊՎԾ աշխատակից Ադյանի կողմից ԱԱԾ-ի հավանական «ընդառաջելու» դիմաց տված ցուցմունքի հիման վրա։

Վստահ եմ, որ Նոր Հայաստանի դատարանում Դավիթը չէ, որ պիտի ապացուցի իր անմեղությունը։ Իսկ ինչու՞ է այդ դեպքում ԱԱԾ-ն գնում նման քայլի, մի պարզ պատճառով. կարծում եմ նրանք հասկանում են մեղադրանքի անհիմն լինելը և կամ հույսը դրել է դատավորներին զանգելով իրենց ուզածին հասնելու արատավոր պրակտիկայի վրա, կամ ուղղակի առաջնորդվում են «փորձը փորձանք չի» սկզբմունքով՝ ցանկանով ճնշումների միջոցով հասնել Սանասարյանի հրաժարականին։

Քանի դեռ Հայաստանում գործում են հին մեթոդնմերը, մենք մեծ ռիսկերի ենք ենթարկում մեր երկրի ապագան։ Դրա մասին մտածել է պետք։ Նաև արագացնել է պետք Անկախ հակակոռուպցիոն միասնական մարմնի ստեղծումը (ոչ ՀՔԾ-ի հենքի վրա), ինչքան ձգձգում ենք էդ պրոցեսը էդքան հնին վերադառնալու ռիսկերը մեծանում են։ Անցումային արդարադատության մասին էլ չասեմ»։