Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Պետական աշխատողը գործից հետո տաքսի ա քշում, մինչև ե՞րբ». ԲՀԿ-ական պատգամավորը`Հակոբ Արշակյանին

383
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 20:35
«Պետական աշխատողը գործից հետո տաքսի ա քշում, մինչև ե՞րբ». ԲՀԿ-ական պատգամավորը`Հակոբ Արշակյանին

«Այսօր կանոնավոր ուղևորափոխադրողները մեծ կորուստներ են կրում, իրենց շահերի պաշտպանը այսօր ո՞վ ա հանդիսանում: Պետական մարմնի աշխատակիցը ժամը վեցից հետո զբաղվում ա տաքսի վարելով: Ես ուզում եմ հասկանալ՝ մինչև երբ պետք ա սա շարունակվի ու երբ պետք ա պատասխան ստանանք՝ կոնկրետ մեր կանոնարվոր ուղևորափոխադրողների դերը մեր երկրում ինչ կարգի և ինչ մակարդակի պետք է բարձրացվի»,- այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը հարց ուղղեց տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին:

«Կարծում եմ, որ դա այդ մարդկանց իրավունքն է. երեկոյան աշխատանքից հետո տաքսի վարելը և դա կարգավորվում է ՀՀ օրենքներով: Այսինքն՝ ոչ ոք մարդկանց չի կարող արգելել զբաղվել այլ գործունեությամբ աշխատանքից հետո»:

Արձագանքելով նախարարի պատասխանին՝ Դալլաքյանը նշեց. «Ես ձեր հետ համաձայն չեմ: Եթե մարդը իր աշխատանքը կատարել, վերջացրել ա ու վարում ա մեքենա ու չի հաշվարկում որևէ տեսակի անվտանգության աստիճան ու աշխատանքից հետո ստանում ա պատվեր ու երթևեկում ա Երևանից Գորիս, օրինակ, ինչ հույսեր կան, որ էդ մեքենան հետ պիտի վերադառնա, կամ էդ ուղևորը կհասնի տեղ, թե՝ չէ: Մեզ մոտ բոլոր վարորդները պետք ա լիցենզավորվեն, ոչ թե՝ մեքենաները»: Պատգամավորի դիտարկմանը ի պատասխան՝ նախարար Արշակյանը խնդրեց, որ եթե մատնանշված հարցը օրենքի սահմաններում խախտում է համարվում, գրավոր ներկայացնել. «Մենք կդիմենք համապատասխան մարմինների, որ իրենց եզրակացությունը անեն և եթե այդտեղ կանոնակարգելու հարց կա՝ կանոնակարգումը կիրականացվի»,- եզրափակեց Արշակյանը: