Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դիարբեքիրի հայկական եկեղեցին չի վերանորոգվի. թուրքերը հրաժարվել են իրենց խոստումից». Կ. Հովհաննիսյան

298
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 20:25
«Դիարբեքիրի հայկական եկեղեցին չի վերանորոգվի. թուրքերը հրաժարվել են իրենց խոստումից». Կ. Հովհաննիսյան

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից առաջ, ընտրությունների քարոզարշավի ժամանակ, մարտի 14-ին, Թուրքիայի « Շրջակա միջավայրի պահպանության և քաղաքաշինության» նախարարությունը հայտարարել էր, որ պատրաստվում են վերականգնել Դիարբեքիրի Սուբ Կիրակոս եկեղեցին: Այս նախարարության ենթակայության տակ գնտվող հիմնադրամի նախագահը հայտարարել էր, որ արդեն կա ֆինանսավորում երկու պատմական եկեղեցիների ՝ Սուրբ Կիրակոսի և Մար Պետյունի, վերակառուցման համար, որոնք զգալիորեն վնասվել էին չորս տարի առաջ Դիարբեքիում թուրքական զինուժի և PKK-ի բախումների ժամանակ: Նախարարության հիմնադրամը նույնիսկ ֆինանսավորման չափն էր ասել, 15 մլն թուրքական լիրա, կամ 2.75 մլն դոլար: Սակայն այսօր, երբ արդեն Դիարբեքիրի նորընտիր քաղաքապետին հանձնվեց քաղաքապետի հավաստագիրը, վերոնշյալ նախարարության կայքից անհայտացավ եկեղեցիների վերականգման մասին լուրը: Դիարբեքիրում խոսում են, որ նախապես, ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ իշխող AKP-ի ներկայացուցիչները ուղիղ ասել են, որ եկեղեցիները կվերակառուցվեն միայն AKP-ի հաղթանակից հետո, սակայն հաղթեց HDP-ից քուրդ թեկնածուն:
Պետք է ասեմ, որ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքում ամենամեծ տարածք զաբղեցնող հայկական եկեղեցին է, ավելի քան 3000 մետր քառակուսի տարածքով: