Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Պառավաքարում շունը կծել է երեխայի ու զինվորի ու անմիջապես սատկել

2096
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 19:10
Պառավաքարում շունը կծել է երեխայի ու զինվորի ու անմիջապես սատկել

Տավուշի մարզի Պառավաքար համայնքում այսօր արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։ Տուժածներից մեկը 7տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)։

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջինները ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։

Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ շան գլուխը հետազոտելու համար