Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.

Քաղաքապետարանը մայթին կառուցված տաղավար է ապամոնտաժում

109
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 18:55
Քաղաքապետարանը մայթին կառուցված տաղավար է ապամոնտաժում

Երևանի Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կորպորատիվի կողմից:

Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով:

Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը: