Երևան`   +37 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

«Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք ա լինեն քաղաքական կառույց»․ Հակոբ Բադալյան

130
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 03:10
«Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք ա լինեն քաղաքական կառույց»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանում մեծամասնության խմբակցության ղեկավարն ասում ա՝ նպատակահարմար չենք գտնում այս պահին ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել քաղաքական կառույցներ: Միգուցե հետագայում քննարկենք ու հասկանանք: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն երբեք, որևէ պարագայում չպետք ա լինեն քաղաքական կառույց: Որևէ պարագայում: Ձևակերպումներում պետք ա լինել ճշգրիտ: Խոսքը այդ կառույցների ղեկավար պաշտոնները քաղաքական դարձնել չդարձնելու մասին ա, ոչ թե կառույցները քաղաքական դարձնել չդարձնելու: Եվ ավելին, հարցի գինը հենց էն ա, որպեսզի ստեղծվի առավելագույն արդյունավետ մեխանիզմ՝ կառույցների քաղաքականացում երբեք թույլ չտալու համար: Հիմա, դրա համար ղեկավարների պաշտոնը քաղաքական պաշտոն դարձնելն ա ճիշտ, թե հակառակը, սա արդեն բնականաբար քննարկումների, մասնագիտական և քաղաքական մոտեցումների հարց ա»։