Երևան`   +27 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր

791
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 12:00
Ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր

ՀՀ կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային:

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին հայ ժողովուրդը նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը:

Լրագրող Կարինե Հարությունյանը սոցկայքի իր էջում գրել է. «Կարծում եմ՝ սա ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանն աշխարհիկ պետություն է: Արդեն սկսվել են ռեպլիկները, թե բա՝ մարդիկ գերեզմանոց չե՞ն գնալու: Չգիտեմ՝ քանի տոկոսն է այդ օրը գերեզմանոց գնում, իմ տպավորությամբ՝ չնչին: Դատելով ամեն մեռելոցի հարազատների շիրիմներին այցելող հատուկենտ մարդկանց թվից: Հանգուցյալի հիշատակը հարգել ցանկացողի համար պարտադիր չէ, ի դեպ, այդ օրը մեռելոց է, թե ոչ: Մարդը պիտի ձևականությունների ու պայմանականությունների դաշտից դուրս գա, հետևի իր սրտին ու հոգուն: Մի՞թե եկեղեցին հենց դա չի սովորեցնում: Ի դեպ, եկեղեցին իր մեռելոցների պարտադրանքով նաև ծույլ է սարքում մարդուն, ընդամենը պարտականություն կատարող՝ իր հանգուցյալ հարազատի հոգու հանդեպ. Զատիկին կգնամ, Սուրբ խաչին կգնամ, Սուրբ ծննդին կգնամ... Հարազատների գերեզմաններին ծաղիկներ տանելու համար ժամուպատարագ չկա, կարելի է և աշխատանքից հետո անել դա, վերջապես»: