Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.

Արթուր Դավթյանը՝ համաներմամբ ազատվածների կողմից կատարված հանցագործությունների մասին

62
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 11:00
Արթուր Դավթյանը՝ համաներմամբ ազատվածների կողմից կատարված հանցագործությունների մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադառնալով համաներմամբ ազատվածների կողմից կատարված հանցագործություններին և պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այդ երևույթը, ասել է․ «Այնքանով, որքանով կատարվել է հանցագործություն, առավել ևս պետության կողմից մարդասիրական վարքագծի արդյունքում ազատված մարդու կողմից, նույնիսկ մեկ դեպքը չի կարող նորմալ համարվել։ Բայց պրակտիկայում տարբեր ժամանակներում, համաներման կիրառումները միշտ ունեցել են էսպիսի հետևանքներ․ դա մեզ համար կանխատեսելի է եղել։ Մինչև համաներման ակտի ընդունումն ու կիրառումը կանխարգելիչ բազում միջոցներ են ձեռնարկվել, միգուցե դրանք ավելի շատ լինեին, եթե այդ կանխարգելիչ միջոցառումները ձեռնարկված չլինեին»,- կարծիք է հայտնել Ա․ Դավթյանը։