Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.

ՔՊ կոմիսարները՝ փոխտնօրեններ. հանձնարարված է հետևել տնօրեններին. «Ժամանակ»

122
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 09:40
ՔՊ կոմիսարները՝ փոխտնօրեններ. հանձնարարված է հետևել տնօրեններին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Պետական կառավարման համակարգին մոտ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ամենուր ՔՊ-ն նշանակում է իր կոմիսարներին, հիմնականում տվյալ պետական հաստատության տնօրենի տեղակալի պաշտոնում:

Նրանց հանձնարարված է հետևել տնօրենի գործունեությանը և հանգամանալից զեկուցել կուսակցական վերադասին, իսկ մյուս կողմից՝ սովորել աշխատանքի նրբություններն ու համապատասխան հմտություն ձեռք բերել, որպեսզի պատեհ պահի փոխարինեն հիմնարկի ղեկավարին՝ այսպիսով ամբողջականացնելով պետական ապարատի ՔՊ-ականացումը»:

Մանրամասները՝ թերթի համարում: