Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«6-րդ դարի 53 մետրանոց արձանը պայթեցվեց 2001-ին». Արա Պապյան

316
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 02:15
«6-րդ դարի 53 մետրանոց արձանը պայթեցվեց 2001-ին». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Աֆղանստանի Բամիան նահանգում գտնվող Բուդդայի արձան էր: Այն քանդակվել էր 6-րդ դարում և ուներ 53 մետր բարձրություն: Փառահեղ տեսարան էր: Բախտ եմ ունեցել տեսնել:

Արձանը իսլամիստների կողմից պայթեցվել է 2001թ. մարտի 2-ին: Մոլլա Մուհամմեդ Օմարը մարտի 6-ին The Times-ին տված հարցազրույցում ասել է. «Մուսուլմանները պետք է հպարտանան կուռքերը ոչնչացնելու համար: Այն ոչնչացնելով մենք փառաբանել ենք Ալլահին: (Muslims should be proud of smashing idols. It has given praise to Allah that we have destroyed them.)»: