Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.

«Ներկայիս իշխանությունը նախկիններից ընդամենը մեկ բանով է տարբերվում». Ստեփան Դանիելյան

188
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 22:30
«Ներկայիս իշխանությունը նախկիններից ընդամենը մեկ բանով է տարբերվում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական օրակարգը՝ հազարերորդ անգամ է ասվում: Հայաստանի դժբախտությունները շատ պարզ պատճառներ ունեն, որոնց մասին բազմիցս է ասվել ու լուծումներն էլ են հստակ, որոնց մասին էլի է բազմիցս ասվել։

Թե՛ նախկին իշխանությունները, թե՛ ներկաները գիտակցված կերպով դա չեն արել ու հիմա էլ չեն անում։ Պատճառը նույնն է, նրանց ու սրանց նպատակը նույնն է՝ ցանկացած գնով պահել իշխանությունը։ Առաջ դա ցինիկ կերպով էին անում, հիմա բանականության հետ խնդիր ունեցող զանգվածին հիմարացնելով։

Օրակարգը.

  • Փոխել սահմանադրությունը, որպեսզի իշխանության ճյուղերը լինեն հավասարակշռված, իսկ դատական համակարգը՝ անկախ
  • Կուսակցությունները դարձնել հանրային-ժողովրդական կառույց՝ ընդունելով շատ խիստ օրենք, հստակ կարգավորումներով
  • Վերջապես լուծել սեփականության, լեգիտիմության ու անձեռնմխելիության խնդիրը։

Վերջ, մնացածը ինքն իրեն տեղը կընկնի։ Սա է ամեն ինչի հիմքը։ Գործող իշխանությունը հրաժարվում է դա անել, որովհետև կարող են կորցնել իրենց ներկայիս իշխանությունը։ Ներկա վիճակը իրենց ձեռք է տալիս։

Սրանից բացի խոսակցության այլ թեմա չկա։

Հ.Գ. Եթե դա չեն անում, ապա ներկաները նախկիններից ընդամենը մեկ բանով են տարբերվում՝ իրենց դիլենտանտիզմով»: