Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.

«Մի պատմություն հիշեցի». Քրիստ Հովսեփյան

334
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 22:15
«Մի պատմություն հիշեցի». Քրիստ Հովսեփյան

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ակամայից մի պատմություն հիշեցի՝ կապված Միհրան Պողոսյանի հետ դեռևս 2017 թվականին, երբ ես հանդիսանում էի ընդդիմության շտաբի պետը, վարձակալել էինք մի գրասենյակ, որտեղ իրականացնում էինք շտաբային գործառույթները: Մի գեղեցիկ օր զանգ ստացա հայտնի Միհրանականներից, սկզբում շատ հանգիստ ձայնով ինձ ասացին, որ տվյալ տարածքը ցանկանում են իրենք վարձակալել, ես նրանց ասացի, որ արդեն վարձակալած ա տվյալ տարածքը: Նրանք առաջարկեցին 2 անգամ ավել գումար վարձակալության համար, ես մերժեցի: Նրանք ասացին, որ իրենք փողի խնդիր չունեն, թէ բա՝ մեր գենարալն ա, ախպեր ջան, ես շարունակեցի, որ կարող են անձամբ իմ խոսքը փոխանցել իրենց գեներալին, որ ինքը իրենց խաբել ա, ինքը մենակ քո ու քո թայֆի գեներալն ա, բայց ամեն ինչ այսքանով չավարտվեց. այն մարդը, ով զանգահարել էր ինձ, պաշտոն էր զբաղեցնում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և իր շայկով փորձեց ճնշել մեր շտաբի համար նախատեսված գովազդային վահանակները՝ ասելով թե, որ տեղադրված վահանակները հակասում են օրենքին: Մենք խնդրեցինք տրամադրել օրենքի կետը, որը մինչ օրս տրամադրում է։ Ահռելի վարչական ռեսուրսի չարաշահումներով, մարդկանց ինքասիրությունները տրորելով պատգամավոր ընտրված այս վհուկը պետք է անհապաղ կալանավորվի, որ մնացածին դաս լինի, որ չի կարելի մարդկանց նվաստացնել աշխատանքից ազատել անհիմն պատճառներով, դուք այլևս տեղ չունեք Նոր Հայաստանում սա արդեն օրինական, իրավական պետություն է»։