Երևան`   +27 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Թունավորում Սպիտակում. 4 մարդ է հոսպիտալացվել

292
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 18:40
Թունավորում Սպիտակում. 4 մարդ է հոսպիտալացվել

Ապրիլի 15-ին, ժամը 06.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Սպիտակ քաղաքի 4 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են ապրիլի 15-ին, կեսգիշերին, Սպիտակ քաղաքի Ավետիսյան հրապարակի 5-րդ շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից թերայրված գազի արտահոսքից:

Նշանակվել է ԴՏՓ: Նախապատրաստվում են նյութեր: