Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.

«Լինելով ՍԴ աշխատող՝ քննադատում էի ՍԴ որոշումները, իմ առաջ շատ դռներ են փակվել». Գ. Հովհաննիսյան

70
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 15:15
«Լինելով ՍԴ աշխատող՝ քննադատում էի ՍԴ որոշումները, իմ առաջ շատ դռներ են փակվել». Գ. Հովհաննիսյան

«Ժամանակին շատ խոչընդոտների եմ հանդիպել, իմ գիտական հոդվածները չէին տպագրվում ՀՀ-ում զուտ այն պատճառով, որ լինելով ՍԴ աշխատող, քննադատում էի ՍԴ որոշումները: Ես լուրջ պրոբլեմների առաջ եմ կանգնել միշտ, իմ առաջ շատ դռներ են փակվել, հենց դրա համար է, որ ուզում եմ այդ ամենն այլևս չկրկնվի, որպեսզի ուղղեմ այն թերությունները, որ ժամանակին տեսել ենք»,- ԱԺ-ում հայտարարեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է ՍԴ անդամի ընտրության հարցը: Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ներկայացրել է նախագահ Արմեն Սարգսյանը: