Նիկոլայ Մադոյանը և Կամերային նվագախումբն իտալական գեղեցիկ ծրագիր նվիրեցին ունկնդրին
Լեցուն դահլիճում և ջերմ ծափերի ներքո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանի ևՀայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ անցկացված համերգային երեկոն ամբողջությամբ կազմված էրիտալացի կոմպոզիտորների գործերից և այդ առթիվ կրում էր Italian Primavera խորագիրը: Մասնավորապես, նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Նիկոլայ Մադոյանի հետ ներկայացրեց Կորելլիի, Պերգոլեզիի, Վիվալդիի, Պագանինիի, Ռոսինիի ստեղծագործությունները: Նիկոլայ Մադոյանը փաստում է՝ բազմիցս համագործակցել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Շատ բարձր կարծիք ունի նվագախմբի մասին, առանձնակի շեշտում է՝ այստեղ հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներ: «Այս համերգով ողջունում ենք գարնան մուտքը: Համերգում ամբողջությամբ իտալական ծրագիր էր ընդգրկված: Պետք է ասեմ, որ իմ համերգային ծրագրերում մշտապես առկա են Պագանինիի գործերը, որոնց շնորհիվ ես ճանաչում ձեռք բերեցի: Կարծում եմ՝ նրա գործերն ամենադժվարն են ջութակահարների համար»,- նշում է Նիկոլայ Մադոյանը: Հավելենք, որ Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ. Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում՝ կատարելով Պ. Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկելբարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
16300:24Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը (տեսանյութ)
90Երեկ, 21:54Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
13918.04.2024, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
36217.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
74216.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
77616.04.2024, 14:18