Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.

«Տեսնես՝ քանիսը գլխի կընկնեն, որ վաղը իրենց օրն է»․ Էդուարդ Շարմազանով

157
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 14:15
«Տեսնես՝ քանիսը գլխի կընկնեն, որ վաղը իրենց օրն է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ՀՀ ոստիկանության օրն է: ՀՀ ոստիկան լինելը պատիվ է, կոչում և առաքելություն: Նորաթուխ իշխանավորները ճոխ-ճոխ ճառեր ու կենացներ կասեն: Դրանք գրոշ չարժեն, քանի որ Փաշինյանի իշխանության օրոք ՊՊԾ գնդի դեմ ահաբեկչական գործողության մասնակիցներին կալանքից ազատեցին: Իմ կարծիքով՝ դա Հուդայի մատնության նման մի բան էր ոստիկանության ու պետության նկատմամբ: Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է: Բարի ու անփորձանք ծառայություն տղերք:

Հ.Գ. Ի դեպ՝ վաղը Հուդայի մատնության ու դավաճանության չորեքշաբթին է: Տեսնես՝ քանիսը գլխի կընկնեն, որ նաև իրենց օրն է:

Հ. Հ. Գ. Օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա»։