Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.

«Հայ-ադրբեջանական ճակատում դուխով լինելը փոքր, բայց հաջողություն է բերում»․ Ոսկան Սարգսյան

149
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 17:50
«Հայ-ադրբեջանական ճակատում դուխով լինելը փոքր, բայց հաջողություն է բերում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկվայում ԱԳ նախարար Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը հաջողված էր։ Պայմանավորվածություներ են ձեռք բերվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներին չխանգարելու, Հայաստանում և Ադրբեջանում գտնվող, անազատության մեջ գտնվող ադրբեջանցիներին և հայերին հարազատների կողմից այցելելու և այլնի մասին։ Մեծ առաջընթաց չէ, սակայն հաջողություն է։ Հայ-ադրբեջանական ճակատում դուխով լինելը փոքր, բայց հաջողություն է բերում»։