Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.

«Նույն բանն է սպասվում Լֆիկի, «SAS»-ի Արտակի ու մնացյալների դեպքում»․ Գևորգ Աճեմյան

306
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 19:05
«Նույն բանն է սպասվում Լֆիկի, «SAS»-ի Արտակի ու մնացյալների դեպքում»․ Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց մի պահ պատկերացրեք՝ դոդը Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցներին՝ թվով մոտ 1.200 հոգու, ցանկացել է հանի գլխավոր փողոց փակելու, և դա մի ղեկավարի հանդեպ, ով լեգիտիմացրեց իր կեղտոտ փողերը։ Արա լավ ա անում, քիչ ա անում... Այ դրա համար էինք ասում՝ մի՛ վերածի օլիգարխին սեփականատերի։ Նույն բանն է սպասվում լֆիկի, «SAS»-ի Արտակի ու մնացյալների (օլիգարխների) դեպքում։ Սրանք պատրաստ են ցանկացած պահի դուրս գալ իրենց տիրոջ դեմ, ինչպես արեցին Սերժի դեպքում՝ քվեարկելով Նիկոլի օգտին, որ վարչապետ դառնա։ Չնայած կոնկրետ լֆիկի դեպքում այնքան էլ վստահ չեմ... Սա միշտ էլ կարողանում է լեզու գտնել իշխանական ընտանիքների հետ։ Նախկինում լավ փորձառություն է ունեցել Քոչարյանների և Սարգսյանների հետ։ Ժամանակը հուշում է, որ նույնն էլ Փաշինյանների դեպքում է։ Փաստացի, մարդն ազատության մեջ է, շարունակում է լինել մոնոպոլ շաքարի ներկրման բիզնեսում և նախկինի նման մասնակցում է ԵԿՄ հավաքներին՝ չնայած այս կառույցում նույնպես տեղի ունեցավ «հեղափոխություն»։ Ի՞նչ ասեմ... Հալալ ա քեզ, միստր Ալեքսանյան։ Տակ ձյեռժած աժժ ջան»։