Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Շմոլ գազից թունավորում Զոլաքարում

353
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 19:25
Շմոլ գազից թունավորում Զոլաքարում

Ապրիլի 15-ին, ժամը 02:55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Զոլաքար գյուղի 3 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են ապրիլի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: