Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. այն տևել է ավելի քան 3 ժամ

586
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 17:40
Ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. այն տևել է ավելի քան 3 ժամ

Մոսկվայում ավարտվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տևեց ավելի քան երեք ժամ, հաղորդում է ТАСС-ը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ բանակցությունները տեղի են ունեցել ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը՝ փակ ռեժիմով:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

«Ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ մենք Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք մեր ԱԳ նախարարներին, կկատարվի: Դա Վիեննայում մեր քննարկած հարցերի շրջանակի, մեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալու մասին է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ վարչապետը: