Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

«ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ուղարկել»․ Էդմոն Մարուքյան

1028
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 17:05
«ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ուղարկել»․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել հանցագործության մասին հաղորդում՝ կապված քաղաքացի Մարիամ Մկրտչյանի կողմից երկու օր առաջ կատարված՝ իր եղբոր մահվան դեպքի մանրամասների հետ։ Նշեմ, որ տիկին Մկրտչյանի կողմից ներկայացված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել խոշտանգման որակյալ հանցակազմի (ՀՀ քր․ օր 309.1-ին հոդվածի 2-րդ մաս) առկայության մասին։ Կից կարող եք տեսնել հաղորդումը՝ ամբողջությամբ»։