Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

«Մեծ ցավ ապրեցի». Անահիտ Թարխանյան

363
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 17:55
«Մեծ ցավ ապրեցի». Անահիտ Թարխանյան

Ճարտարապետ, հասարակական գործիչ Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Եղեռնի հուշահամալիրի տարածքում էի․ մեծ ցավ ապրեցի, երբ տեսա թե ինչ վիճակում են գտնվում հուշարձանի դիմացի՝ ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի, բազմաթիվ պետությունների ղեկավարների կողմից որպես հարգանքի նշան տնկված եղևնիները։ Մեծ մասը հիվանդ էին, չորացած, ասեղիկները դեղնած և թափված։ Մյուս խնդիրը, որ ուզում եմ անդրադառնալ, այն է, որ Ծիծեռնակաբերդի այգում գտնվող ծառերի մի մասը՝ երկար տարիներ չմշակելու և չոռոգելու հետևանքով՝ չորացած են, մի մասը՝ հիվանդ, որոշ հատվածներում ծառերի փոխարեն առաջացել են խղճուկ թփուտներ։ Այգին, որ ծառերի քանակով խորհրդանշում էր 1915 թ․ զոհված հայերի թիվը, օր-օրի վերածվում է «անապատի»։
Այն գումարները, որ միշտ հատկացվել են այս տարածքի կանաչապատման համար, ինչպես միշտ չեն ծառայել իրենց նպատակին։ Կարծում եմ, քաղաքապետարանը՝ օր առաջ, պարտավոր է զբաղվել այս տարածքի վերականգնմամբ։
Ինչ վերաբերում է ոռոգման ջրի պակասին, ներքևում Հրազդան գետն է, Ծիծեռնակաբերդի բլրի լանջին տեղադրելով արևային պանելներ, կարելի է աշխատեցնել պոմպեր և ջուրը գետից մղել դեպի այգու կենտրոն՝ առանց էլեկտրաէներգիայի հավելյալ ծախսի»։