«Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո». այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է
«Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին: Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո: Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք: Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության՝ գեղանկարչության...»,- այսպես է արտահայտվել Ալեն Ջուֆրին: Ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է 1904-ի ապրիլի 15-ին, Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում: Հայկական անունն է՝ Ոստանիկ Ադոյան: Նա 1915-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919-ին տեղափոխվել է Թբիլիսի, այնուհետև՝ ԱՄՆ: Նրա արվեստում մշտապես արտահայտված է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը: Կյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Ջրվեժ», «Հոգեվարք», «Այգիներ Սոչիում» և այլն, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորող: 1946-ին, երբ այրվել է նկարչի արվեստանոցը, 36 նկարներն ու գրադարանը, նույն թվականին նա տարել է քաղցկեղի վիրահատություն։ Ավելի ուշ՝ ավտովթարից վնասվել է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դարձել է անաշխատունակ։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին՝ 1948-ին Գորկին ինքնասպան է եղել։ |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54