Երևան`   +30 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ.

Բերման են ենթարկվել #SutNikol նախաձեռնության համակարգողները

259
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 09:35
Բերման են ենթարկվել #SutNikol նախաձեռնության համակարգողները

Այսօր՝ վաղ առավոտյան ոստիկանության կենտրոնի բաժին են բերման ենթարկվել #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նրանք ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտիներ անելով Երևանի տարբեր հատվածներում:

Նախաձեռնության անդամ Նարեկ Սամսոնյանը միջադեպից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«#SutNikol նախաձեռնության անդամների հետ ամեն ինչ կարգին է: Շուտով բոլորով դուրս կգանք ոստիկանության Կենտրոնի բաժնից: Շնորհակալություն բոլոր անհանգստացողներին, կներեք, որ անձնական նամակներին չեմ պատասխանում:
Մամուլի ներկայացուցիչներին էլ հայտնեմ, որ այսօր ասուլիս կտանք նախաձեռնության համակարգողներով և կպատասխանենք բոլոր հարցերին: Շուտով ասուլիսի տեղի ու ժամի մասին կհայտնենք էլ-փոստով»: