Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հարբած մոր երեխան ընկել է 4-րդ հարկից ու ողջ մնացել

1336
Կիրակի, 14 ապրիլի, 2019 թ., 17:50
Հարբած մոր երեխան ընկել է 4-րդ հարկից ու ողջ մնացել

ՌԴ Նիժնեկամսկ քաղաքում 2 տարեկան երեխան ընկել է 4-րդ հարկի պատուհանից ու ողջ մնացել: Նրա մայրը հարբած քնած է եղել, երբ փոքրիկը բարձրացել է պատուհանագոգին, հենվել ճանճերից պաշտպանող ցանցին ու ընկել ցած:

Նա թեև ողջ է մնացել, բայց ունի գանգի կոտրվածք, գլխուղեղի այտուց: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: