Արարատի մարզում շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարի
342
Կիրակի, 14 ապրիլի, 2019 թ., 14:45
Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Մասիս գյուղի Արտաշատի խճուղի և 4-րդ փողոցի խաչմերուկում բախվել են 58-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության մեքենան և 63-ամյա Դավիթ Եղյանի MAZ 5334 մակնիշի բեռնատարը, հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արտաշատի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, և վարորդն ու ավտոմեքենայում գտնվող բուժակները մեկնում էին գրանցված կանչի հասցե: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Հրթիռային հարված՝ Չեռնիգովի ուղղությամբ. զոհերի թիվն աճում է (լուսանկար, տեսանյութ)
14513:48Պայթյուններ՝ Ղրիմում (տեսանյութ)
22510:30«Դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին դաժան ծեծել են». Վարազդատ Հարությունյան (տեսանյութ)
475Երեկ, 13:36Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի
468Երեկ, 12:36ԱՄՆ-ում զինամթերքի գործարան է այրվել (լուսանկար)
846Երեկ, 12:18Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում
65815.04.2024, 20:06