Երևան`   +27 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

«Մեր հեղափոխությունը նման արդյունքի չի բերելու»․ Սուրեն Սուրենյանց

213
Կիրակի, 14 ապրիլի, 2019 թ., 11:25
«Մեր հեղափոխությունը նման արդյունքի չի բերելու»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր տխուր առանձնահատկությունը․ նույնիսկ կիսանախագահական-կիսախորհրդարանական Ուկրաինայում ՆԳՆ-ն ենթակա է ոչ թե նախագահին, այլ՝ Ռադային: Սա, ի դեպ, 2014-ի հեղափոխության կարևոր նվաճումներից մեկն է, ինչի շնորհիվ ոստիկանությունն Ուկրաինայում դարձել է օրինական ընտրությունների ինստիտուցիոնալ երաշխիքներից մեկը: Մեր հեղափոխությունը նման արդյունքի չի բերելու՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է: Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարության հաստատումն ու օրինական ընտրությունների ինստիտուտի ներդրումն անշրջելի չեն: Ավելին՝ կառավարության նոր կառուցվածքն ավտորիտար կառավարման ռեստավրացիայի ռիսկեր է ստեղծում»: