Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Զարթոնք համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

251
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 21:32
Զարթոնք համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել։

Վերջինը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ առանձնազրույցում խոստացել էր իր հետագա անելիքների մասին երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես գալ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ էր: Գյուղացիները փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը՝ պահանջելով գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: