Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

«Սրանք ժողովրդին էլի փորձում են իրենց վաղուց բարոյապես մաշված ուռկանը գցել». Կարինե Հարությունյան

185
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 22:30
«Սրանք ժողովրդին էլի փորձում են իրենց վաղուց բարոյապես մաշված ուռկանը գցել». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն քաղաքականապես սնանկ կուսակցությունը կհայտարարի, թե աղբի վերամշակման գործարանի պայմանագիրը կնքված էր, բայց որ մեզ չընտրեցիք, պայմանագիրը չեղարկեցինք: Չեղարկելու մասին ուղիղ չի ասվում, բայց եթե կնքված էր ու հիմա չկա, ուրեմն չեղարկվել է: Ուրիշ բացատրություն չկա:
Սրանք ժողովրդին էլի փորձում են իրենց վաղուց բարոյապես մաշված ուռկանը գցել. մեզ ձայն տվեք, որ փող ներդնենք, ձեր կյանքը թեթևացնենք:
Աղբի վերամշակման գործարանը որևէ երկրում բարեգործությամբ չի զբաղվում, այն նաև ենթադրում է շահութաբերություն, պարզ եկամուտ: Այսինքն՝ Ծառուկյանը բիզնես էր ուզում դնել, շահույթ ստանալ ու հրաժարվե՞ց: Անիրական բան է բիզնես-շահի տեսանկյունից: Ենթադրելի է, որ այդ պայմանագիրը ընդհանրապես չի եղել, ու հիմա քաղաքում առկա իրավիճակը ընդամենը ժողովրդին մանիպուլացնելու, ժողովրդի զգացմունքների հետ խաղալու առիթ է: Հին «խասիաթով»»: