Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.

«Թուրքիայում գործող և ոչ մի հայ քաղաքական գործչի ազնվությանը չեմ հավատում». Կարեն Հովհաննիսյան

186
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 21:30
«Թուրքիայում գործող և ոչ մի հայ քաղաքական գործչի ազնվությանը չեմ հավատում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թրքահպատակ և Թուրքիայի իշխող ԱԶԿ-ից պատգամավոր Մարգարը դատապարտող հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Իտալիային և Ֆրանսիային՝ կապված Հայոց Ցեղասպանության մասին որոշումների հետ:
Մեկ այլ հայազգի պատգամավոր էլ ունենք քրդամետ ԺԴԿ-ում՝ Գարո Փայլանը, ով խորհրդարանում բարձրացնում է Ցեղասպանության հարցը:
Ես երկու պատգամավորին էլ դիտարկում եմ պարզապես իրենց մանդատը պահող մարդիկ: Հիմա մանրամասնեմ: Թուրքիայի օրենքը թույլ է տալիս Թուրքիայի ցանկացած քաղաքացու ստեղծել կուսակցություն: Քրդերն օգտվել են այդ առիթից և ունեն երկու տասնյակից ավել կուսակցություն, և Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում դերակատարություն ունեն: Ի՞նչն է խանգարում հայերին, որ ունենան կուսակցություն, որն էլ կլինի հայամետ... Թուրքիայում գործող և ոչ մի հայ քաղաքական գործչի ազնվությանը չեմ հավատում, կներեք, բայց չդիմացա ու ասեցի այն, ինչը չէի ասում շատ երկար տարիներ»: