Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.

«Կա մի չգրված օրենք այս բանակցային գործընթացում». Կարեն Հովհաննիսյան

184
Կիրակի, 14 ապրիլի, 2019 թ., 00:05
«Կա մի չգրված օրենք այս բանակցային գործընթացում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 15-ին նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստնի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում: Այս հանդիպումը տեղավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մեջ և այս հանդիպումից ակնկալել որևէ դրական տեղաշարժ, միամտություն կլինի: Նմանատաիպ հանդիպումները, որպես կանոն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ներկայացնում են այն, ինչը կա երկու երկրների արտաքին քաղաքականության և հարցի կարգավորման շուրջ, այսինքն՝ վերահաստատում են այն, ինչը կա և գոյություն ունի:
Քանի որ կա մի չգրված օրենք այս բանակցային գործընթացում, ապա սպասելի էր եռակողմ այս հանդիպումը: 2019թ.-ի մարտի 28-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին, բայց այս անգամ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
Դե ֆակտո սա այն ձևաչափն է, որը առկա է հրադադարի ռեժիմի հաստատման պահից ի վեր: Ձևաչափում չկա փոփոխություն, բայց հնարավոր է բովանդակության մեջ մտցնել փոփոխություն և այս հանդիպումները չդարձնել մի տեսակ մրցակցային դաշտ ՌԴ-ի և միջազգային կառույցների միջև: Մտքերի փոխանակումը, կարծիքների հայտնումը պետք է վերանա, և մենք հանդիպումների այս հարթակը պետք է կարողանանք օգտագործել նպատակային և թիրախային: Յուրաքանչյուր հանդիպումից անհարաժեշտ է ակնկալել որևէ տեղաշարժ: Դա կլինի գերիների հարցում, կլինի տեղեկատվական պատերազմի հարցում, թե սահմանային գոտում գյուղատնտեսական աշխատանքների անխափան իրականացման հարցում, բայց պետք է լինի շոշափելի արդյունք: Իհարկե դժվար է հասնել դրան, բայց խաղաղության ճանապարհը հեշտ չէ, այն նաև պետք կոտրի կարծրատիպեր, իսկ այդ հանդիպումները պետք է ուղղված լինեն դրան: Ապրիլի 15-ի հանդիպումը, եթե Ռուսաստանի պատասխան հանդիպումն է մարտի 28-ի հանդիպմանը, ապա մենք սպասելու ենք հերթական հայտարարությանը հետևյալ տեքստով. եղավ կարծիքների փոխանակում, հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Այն տեքստը, որին հաջորդեց 2016-ի ապրիլը: