Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայերը Թրամփի վրա ազդելու գաղտնի զենք ունեն». կոնգրեսական Ջեքի Սփիեր

1621
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 10:45
«Հայերը Թրամփի վրա ազդելու գաղտնի զենք ունեն». կոնգրեսական Ջեքի Սփիեր

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդմամբ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Սփիերն ամերիկահայերին կոչ է արել «Twitter»-ի միջոցով Քիմ Քարդաշյանին հորդորել, որպեսզի նա ստիպի Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Կարծում եմ, որ մենք սփյուռքում ունենք գաղտնի զենք, որը Թրամփին կդրդի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Սփիերը:

Հավելենք, որ անցյալ տարի Քարդաշյանը հանդիպում էր ունեցել նախագահ Թրամփի հետ և հաջողությամբ բանակցել՝ 63-ամյա Ալիս Մարի Ջոնսոնին բանտից ազատելու հարցում: Քարդաշյանը նշել էր, որ Սպիտակ տանն ունեցած իր փորձն է ոգեշնչել իրեն կայացնել այդ որոշումը: