Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Անհրաժեշտ է ստեղծել Ազգային մշակույթի գիտական կենտրոն»․ Գագիկ Գինոսյան

833
Ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ., 17:00
«Անհրաժեշտ է ստեղծել Ազգային մշակույթի գիտական կենտրոն»․ Գագիկ Գինոսյան

«Կարին» ՀԿ նախագահ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ բարեկամներ, մոտ երեք տասնամյակ ուսումնասիրելով, գրառելով ազգային պարերն ու նաև երգերը՝ վաղուց է, ինչ հանգել էինք այն համոզմունքին, որ անհրաժեշտ է ստեղծել Ազգային մշակույթի գիտական կենտրոն, որի առաքելությունն է նախևառաջ թվայնացնել մեր կողմից գրառված և տարբեր բանահավաքների կողմից մեզ հասած ազգային մշակույթի չուսումնասիրված և դեռևս չարխիվացված մի մեծ գանձարան, որի համար անհրաժեշտ գրեթե բոլոր սարքավորումները վերջին հինգ տարիներում մեր և մեր գաղափարակից ընկերների աջակցությամբ ձեռք ենք բերել, ապա նաև ստեղծել հայ ավանդական մշակույթին նվիրված գիտական աշխատություններ և պարերի ու երգերի վերլուծական, բացատրական և ուսումնական նյութեր, պատրաստել հրապարակման մեր կողմից ստեղծված ավանդական պարերի դասավանդման մեթոդիկան, շարունակաբար ստեղծել տարբեր բանահավաքների կողմից գրառված պարերի Կաքավագրերը (պարերի գրառման էլեկտրոնային համակարգ, որ ստեղծվել է Սրբուհի Լիսիցյանի շարժումների գրառման «Կինետոգրաֆիա»-ի հիման վրա «Ինստիգեյթ» կազմակերպության հետ համատեղ՝ հեղինակային իրավունքները «Կարին» ՀԿ-ինն է), և ստեղծելու ավանդական մշակույթի տեսա և ձայնահոլովակներ, գիտահանրամատչելի և ուսումնական օժանդակ նյութեր՝ նպաստող ավանդական մշակույթի հանրահռչակմանն ու կենցաղ նրա վերադարձրին։ Գիտական կենտրոնի աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար անհրաժեշտ է Ձեր աջակցությունը։ Կանխավ շնորհակալ եմ»։