Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. 18 հոգի հոսպիտալացվել է (լրացված)

725
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 21:05
ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. 18 հոգի հոսպիտալացվել է (լրացված)

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:

Այս պահին պարզում են նաև վիրավորների և վարորդի ինքնությունը:

Բժիշկների հավաստմամբ՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: